Հայաստան

Փետրվարի երրորդ տասնօրյակում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան

1 րոպեի ընթերցում

Փետրվարի երրորդ տասնօրյակում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան

Փետրվարի երրորդ տասնօրյակում  հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։

Փետրվարը, մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց: 

Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն՝ փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները»,-գրել է Լևոն Ազիզյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում