Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. Փաշինյանն ու Շոլցը հանդիպում են ունեցել

2 րոպեի ընթերցում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:

ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին:

Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար

Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

Փաշինյանը հայտնել է Հայաստանում Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին պատկանող շենքերի մասին

Փաշինյանը խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է համարում Ալիևի հետ համաձայնագրի ստորագրումը

ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները հորդորել են արհեստական բանականության կարգավորման համակարգ ստեղծել

Սուրեն Պապիկյանը Պալ Ջոնսոնի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները