Ռուսաստան

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում պատրաստ է հանդիպել միայն ՌԴ նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում պատրաստ է հանդիպել միայն ՌԴ նախագահի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում պատրաստ է հանդիպել միայն մեկ ռուսի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, երբ Ուկրաինան կունենա ընդհանուր պլան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ 

«Միայն այն բանից հետո, երբ մենք ընդհանուր պլան ունենանք Թրամփի, Եվրոպայի հետ, ես ու Պուտինը կնստենք բանակցությունների և կդադարեցնենք պատերազմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկու խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։

Նա ընդգծել է, որ չի պատրաստվում Մյունխենում հանդիպել ռուսների հետ, և հավելել, որ առանց Ուկրաինայի և Եվրոպայի համաձայնություն կնքելը «լավ գաղափար չէ»։

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած օր մեկնել Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի թիմի հետ համատեղ ծրագիր մշակելու համար և, ի թիվս այլ բաների, շարունակելու ճնշում գործադրել Վլադիմիր Պուտինի վրա:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում