Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա, սակայն հանդիպում ռուսական կողմի հետ նախատեսված չէ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու այդ երկրի թագավորի հետ, ապա կմեկնի Թուրքիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանցիների հետ հանդիպում չի լինի»,- ասել է Զելենսկին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ է պատրաստվում այցելել Սաուդյան Արաբիա։ 

Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կնքված որևէ համաձայնագիր առանց Կիևի մասնակցության։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 15-ին Մյունխենում կկայանա Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, և որ առաջիկայում Սաուդյան Արաբիայում, հնարավոր է, տեղի ունենա ռուսաստանցի և ուկրաինացի պաշտոնյաների հանդիպումը։

Միացյալ Նահանգներ

Մյունխենում ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաները հանդիպում կանցկացնեն, Ուկրաինան նույնպես հրավիրված է. Թրամփ

Այնուամենայնիվ, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենն ասել է, որ Ռուսաստանի կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի հավատարմագրվել համաժողովին։

Հայերեն Русский