Մշակույթ

Սևանի կենտրոնական գրադարանում նշվել է գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը

2 րոպեի ընթերցում

Սևանի կենտրոնական գրադարանում նշվել է գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կենտրոնական գրադարանում հանդիսավորությամբ նշվել է հայ գրականության դասական, նշանավոր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանից, հոբելյանական օրվա առթիվ գրադարանում ձևավորվել էր «Ահնիձորի անմահը» խորագրով ցուցադրություն, որին մասնակցել են Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: 

Գրադարանի աշխատակից Էմմի Հարությունյանը աշակերտներին ներկայացրել է անվանի գրողի կյանքին ու գործունեությանն առնչվող փաստագրական նյութեր, որոնք համեմվել են  գեղարվեստական անցումներով։

Ներկաները ևս մեկ անգամ կարևորել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական վաստակը, նորարարությունը, ազգային ու համամարդկային գաղափարները, առանձնահատկություններն ու արդիականությունը:

«Հրանտ Մաթևոսյանը մեր գրականության հավերժական ու անմահ անուններից է, ով միշտ մնալու է հայ արձակի բարձունքներում՝ իր ստեղծած գրական հզոր արժեքներով, հայոց լեզվի անխոնջ մշակի իր կերպարով։ Ներկայացված ցուցադրությունն էլ ամբողջացնում է Հրանտ Մաթևոսյան գրողի, մտավորականի, փիլիսոփայի, քաղաքացու էությունը»,-ներկայացրեց Էմմի Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում