Հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա
1 րոպեի ընթերցում

Երևանում փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6, 17-18-ին ևս 3-5 աստիճանով։
Մարզերում փետրվարի 13-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին կլինի առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, փետրվարի 17-18-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։