Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Այդ առումով ընդգծվել է երկրում կայուն կարգավորման և միջսիրիական երկխոսության ակտիվացման կարևորությունը առաջատար քաղաքական ուժերի և բնակչության էթնո-դավանական խմբերի մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նա նաև հաջողություն է մաղթել ալ-Շարաային՝ Սիրիայի նոր ղեկավարության առջև ծառացած խնդիրների լուծման գործում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել նման շփումները ապագայում։ Զրույցը կառուցողական էր, գործնական և բովանդակալից, եզրակացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

 

 

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին