Չինաստանը դեմ է պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղափոխելու գաղափարին

2 րոպեի ընթերցում

Չինաստանի իշխանություններն անթույլատրելի են համարում Գազայի հատվածի բնակիչներին այլ շրջաններ տեղափոխելու առաջարկները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Գազան պատկանում է պաղեստինցիներին և պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը վերաբնակեցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը փետրվարի 12-ին նույնպես համարել է «անընդունելի արաբական աշխարհի համար, որը հարյուր տարի շարունակ պայքարել է այդ գաղափարի դեմ»։

«Մենք՝ արաբներս, ոչ մի դեպքում չենք պատրաստվում հանձնվել հիմա, քանի որ քաղաքական, ռազմական կամ մշակութային պարտություն չենք կրել», - նրա խոսքը մեջբերում են ԶԼՄ-ները։

Հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: 

Մերձավոր Արևելք

Եգիպտոսը Գազայի վերականգնման ծրագիր կներկայացնի՝ առանց բնակիչների տարհանման

Հորդանանի Աբդալլահ Երկրորդ թագավորը Վաշինգտոնում Թրամփի հետ կայացած հանդիպման ժամանակ նույնպես ասել է, որ կտրականապես դեմ է հանդես գալիս Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու նրա գաղափարին։

Մերձավոր Արևելք

Գազայի վերականգնումն անհրաժեշտ է առանց բնակիչների տարհանման․ Հորդանանի թագավորը՝ ԱՄՆ նախագահին

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար