Թուրքիայի տրանսպորտի նախարարը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում խոսել է իրանական այլընտրանքի մասին
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի մասին։
«Իհարկե, մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը և խաղաղ բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։ Եվ մեզ համար այս կարևոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, այս ամենն անելիս պետք է հաշվի առնել նաև երկրների ազգային անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNNturk–ին ասել է Ուրալօղլուն։
Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խոսում են այս հարցի շուրջ։ «Կա նաև իրանական այլընտրանք, այն նույնպես սեղանին է։ Ամեն դեպքում այդ միջանցքը որևէ հատվածով անցնելու է։ Հայաստանի տարածքով կլինի այն, թե Իրանի տարածքով, ադրբեջանցի մեր եղբայրները ուշադիր հետևում են գործընթացին»,- ասել է նա։