Ադրբեջան

Բաքվում Ռուսական տունը դադարեցնում է իր գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Բաքվում Ռուսական տունը դադարեցնում է իր գործունեությունը

Բաքվի Ռուսական տունը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պահանջից ելնելով՝ միջոցներ է ձեռնարկում իր գործունեությունը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել Facebook-ում:

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Բաքվում Ռուսական տունը, միջոցներ է ձեռնարկում՝ դադարեցնելու իր գործունեությունը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Փետրվարի 6-ին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում