Ադրբեջան

Բաքվի Ռուսական տան շենքի պատից սկսել են հանել ցուցանակները

1 րոպեի ընթերցում

Բաքվի Ռուսական տան շենքի պատից սկսել են հանել ցուցանակները

Բաքվում սկսվել է ցուցանակների ապամոնտաժումն այն շենքի պատից, որտեղ գտնվում է Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը (Ռուսական տուն)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական տան ներկայացուցիչը։

«Այո, սկսել են ապամոնտաժել: Առայժմ հանել են միայն ռուսերեն ցուցանակը», - հայտնել է գործակալության զրուցակիցը: 

Փետրվարի 6-ին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում հաստատել է Ադրբեջանից նոտա ստանալը Բաքվում «Ռուսական տունը» որպես տեղական օրենսդրությամբ իրավաբանական անձ գրանցելու անհրաժեշտության մասին։ Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող Ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած շենքը, քանի որ սեփականատերը հայտնել է մոտ ժամանակներս այն ​​վաճառելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում