Քաղաքականություն

Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

1 րոպեի ընթերցում

Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։ 

Երդման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 11-ին գումարված հերթական նիստի մեկնարկին: 

Արմինե Խերանյանը խորհրդարանում փոխարինել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում