Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթողը չի որոշվել

2 րոպեի ընթերցում

Էկվադորում կայացած նախագահական ընտրություններում ձայների 80%-ի հաշվարկից հետո չի հաջողվել որոշել առաջին փուլում հաղթողին: Երկրում, ամենայն հավանականությամբ, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Քվեաթերթիկների 80 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ պահպանողական Դանիել Նոբոան ստացել է ձայների 44,43 տոկոսը, ձախ ուժերի ներկայացուցիչ Լուիսա Գոնսալեսը՝ 44,17 տոկոսը։ Այսպիսով, նրանք, ամենայն հավանականությամբ, կանցնեն երկրորդ փուլ, որը պլանավորված է անցկացնել ապրիլի 13-ին։

Քվեարկությանը կարող էր մասնակցել շուրջ 13,7 մլն ընտրող։ Առաջին փուլում մասնակցությունը գերազանցել է 83 տոկոսը։

Առաջին փուլին մասնակցել է 16 թեկնածու։ Նրանց բոլորի նախընտրական հիմնական խոստումը դարձել է հանցավորության և նարկոմաֆիայի դեմ պայքարը։

AP-ն հիշեցնում է, որ Նոբոան ժառանգել է բանանի առևտրով վաստակած ընտանեկան կարողությունը: Նա աշխատել է իր հոր Noboa Corp ընկերությունում՝ զբաղվելով ծովային փոխադրումներով, լոգիստիկայով և առևտրով: 2021 թ. դարձել է Ազգային ժողովի անդամ, այնտեղ գլխավորել է տնտեսական զարգացման հանձնաժողովը։

Իսկ Գոնսալեսը համարվում է Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կոռեայի (պաշտոնավարել է 2007-2017 թթ.) հովանավորյալը։ Նա Կոռեայի օրոք աշխատել է պետական ​​ապարատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ. պատգամավոր է եղել 2021-ից մինչև 2023 թվականի մայիսը։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել