Հայաստան

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով

Երևանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8  աստիճանով։

Մարզերում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին կլինի առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5 մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում