Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 7-ին, ժամը 13:21-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին` «Ջիգլսի» աղբյուր կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը՝ խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝  նշելով, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ժամը 13։50-ից մինչև փետրվարի 8-ի 00։05-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար ավտոմեքենա։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները պարեկների հետ համատեղ կարգավորել են երթևեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ հայտնված 700 ավտոմեքենա (բեռնատար՝ 283 և մարդատար՝ 370) շարունակել է ընթացքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում