Պատահարներ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 02։27-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բախվել են «ZIL» (վարորդ` Կ. Ո., ծնված 1988 թ․) և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 1995 թ․) և Է․ Թ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում