Պատահարներ

Կապանում քարաթափումից ավտոմեքենա է վնասվել

1 րոպեի ընթերցում

Կապանում քարաթափումից ավտոմեքենա է վնասվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 7-ին, ժամը 17:48-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ շենքին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 3 խմ, ինչի հետևանքով վնասվել է VAZ մակնիշի ավտոմեքենայի դուռը և դիմացի հատվածը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում