Պատահարներ

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

1 րոպեի ընթերցում

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․)  և  Թ․ Խ․-ն  (ծնված 1969 թ․), ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում