Եգիպտոսն ու Թուրքիան դարձյալ դեմ են արտահայտվել պաղեստինցիների տեղահանմանը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Եգիպտոսի նրա պաշտոնակից Բադր Աբդ ալ-Աաթին Անկարայում հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց անհամաձայնությունը պաղեստինցիների տեղահանման վերաբերյալ՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի բնակիչներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու կոչին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը։ 

Կողմերը համատեղ հայտարարության մեջ ընդգծել են, որ մերժում են իրենց հողերից պաղեստինցիների բռնի տեղահանումը կամ նրանց տեղափոխումն այլ երկրներ ցանկացած կարճաժամկետ կամ երկարաժամկետ նպատակներով:

Երկու երկրների պաշտոնյաներն իրենց վճռական աջակցությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդի հաստատակամությանը և իր հողին ու օրինական իրավունքներին հավատարիմ մնալուն։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլերը սպառնում են տարածաշրջանի կայունությանը և նպաստում հակամարտության շրջանակի ընդլայնմանը՝ խաթարելով ժողովուրդների միջև խաղաղության և համակեցության հասնելու հնարավորությունները։ 

2025 թ․ հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել «մաքրել» ավերված Գազայի հատվածը՝ հորդորելով բնակիչներին տեղափոխել Եգիպտոս և Հորդանան՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով։

Իսկ փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։ 

Մերձավոր Արևելք

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այն վերածել Ռիվիերայի

 

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին