ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցություն տրամադրելու ծրագրի շրջանակում Ֆրանսիայից պատվիրակություն է ժամանել Հայաստան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կալվադոսի դեպարտամենտի փոխնախագահ Մելանի Լեպուլտեն, Առնուվիլի, Լիոնի, Կլամարի ու Էքս ան Պրովանսի փոխքաղաքապետերը և այլք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունը քառօրյա այցով Հայաստան է ժամանել «Արարատի և Արմավիրի մարզերում փախստական բնակչության և հյուրընկալող համայնքներին աջակցության» (“Support to refugee populations and host communities in Ararat and Armavir regions”) ծրագրի շրջանակներում։ 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը թե՛ վերոնշյալ և թե՛ իրականացվող ու պլանավորված այլ ծրագրերի շրջանակներում։ 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման հիմնական դրույթները, կողմերի տեսլականները, փորձի փոխանակման առավելությունները, հայկական և ֆրանսիական համայնքների միջև սերտ համագործակցության խթանումը։ 

ՀՀ ՏԿԵ նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի աշխատանքային խմբի անդամ, ՏԿԵՆ վարչական վերահսկողության վարչության պետ Արկադի Չերչինյանը ներկայացրել է խմբի կատարած աշխատանքները և նշել, որ ՀՀ կառավարության նպատակն է ոչ միայն աջակցել, այլև ապահովել հայրենակիցների համար Հայաստանում մշտական բնակություն հաստատելու  անհրաժեշտ պայմաններ։

Հայերեն Español

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին