Գրոսին այցելել է Ուկրաինա
2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ուկրաինայում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում:
«Ես գտնվում եմ Կիևի էլեկտրական ենթակայանում, որը կարևոր մաս է կազմում Ուկրաինայի էլեկտրացանցի, որն անհրաժեշտ է միջուկային անվտանգության համար», - գրել է Գրոսին։
I’m at Kyivska electrical substation—an important part of Ukraine’s power grid essential for nuclear safety.
— Rafael MarianoGrossi (@rafaelmgrossi) February 4, 2025
A nuclear accident can result from a direct attack on a plant, but also from power supply disruption. @IAEAorg is here to assess impact, support, & help prevent that risk. pic.twitter.com/Kd29wKVNhn
ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ միջուկային վթար կարող է տեղի ունենալ ինչպես ատոմակայանի վրա ուղղակի հարձակման, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։
«ԱԷՄԳ-ն այստեղ է՝ գնահատելու ազդեցությունը, աջակցելու և կանխելու այդ ռիսկը», - հավելել է Գրոսին։
Հունվարի 30-ին ԱԷՄԳ-ում հայտնել էին, որ այս շաբաթ Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության անձնակազմի փոփոխություն է պլանավորվում։ Հունվարին ռոտացիա է տեղի ունեցել Խմելնիցկիի ԱԷԿ-ում, Ռիվնեի ԱԷԿ-ում, Հարավուկրաինական ԱԷԿ-ում, ինչպես նաև Չեռնոբիլում։
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին հայտնել է, որ Գրոսին մտադիր է փետրվարի առաջին կեսին այցելել Ռուսաստան՝ միջուկային օբյեկտների անվտանգության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։