Համահայկական խաղերի Ֆրանսիայի պատվիրակությունը խաղերի խորհուրդը կապում է հայրենասիրության հետ

2 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին Ֆրանսիայի թիմը ներկայացել է 4 քաղաքի 24 պատվիրակով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ Հերմինե Դուզյանը:

«Համահայկական ձմեռային այս խաղերին մենք մասնակցում ենք տարբեր մարզաձևերում` լեռնադահուկ, ձնամարտ, շախմատ: Համահայկական խաղերի կարգախոսն ասում է՝ «Միասնություն սպորտով», մենք նաև ավելացնում ենք մեկ բառ` հայրենասիրությունը»,-ասաց նա:

25 տարի շարունակ Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամ Հերմինե Դուզյանն ընդգծեց՝ այս խաղերում մարզական կողմը կարևոր է, սակայն հաղթանակից զատ կարևոր է միմյանց ճանաչելը, հայրենիքը ճանաչելը: Այդ նպատակով այս օրերին Ջերմուկում գտնվող Համահայկական խաղերի մի շարք պատվիրակներ «Տաթևեր» ճոպանուղիով ճանաչողական այց կկատարեն Տաթև վանական համալիր:

Ըստ Դուզյանի, բազմաթիվ մասնակիցներ առաջին անգամ են գալիս հայրենիք, ինչը Համահայկական խաղերի ձեռքբերումներից մեկն է:

Ֆրանսիայի հավաքականի կազմում Համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցող մարսելցի Լորիս Վարդանյանը կարևորում է խաղերի ընթացքում սփյուռքի այլ գաղթօջախների երիտասարդների հետ ծանոթությունն ու առանձնացնում հայրենիքում ձևավորված կապերը:

«Ուրախ ենք, որ այստեղ ենք` հայրենիքում, ամենուր տեսնում ենք հայրերի ու խոսում հայերեն: Մենք մեզ տանն ենք զգում»,-ասաց ձնամարտի թիմի մասնակիցը:

Համահայկական առաջին ձմեռային խաղերին` 2014 թվականին, Ֆրանսիայի պատվիրակությունը ներկայացել էր ընդամենը երկու մարզիկով: Իսկ 2023 թվականի Համահայկական ամառային խաղերին Ֆրանսիայի թիմը ներկայացել էր 176 մասնակցով:  

Հայերեն العربية Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան