Հայաստան

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին  օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մարզերում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին կլինի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում