Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել

2 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկ հետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել

Էնդոսկոպիկ հետազոտական մեթոդներն օգտագործվում են ինչպես ճշգրիտ ախտորոշման, այնպես էլ տարբեր հիվանդությունների թիրախային բուժման համար։ Ժամանակակից էնդոսկոպիան հատուկ դեր է խաղում բազմաթիվ հիվանդությունների վաղ փուլերի ճանաչման գործում: Վերին էնդոսկոպիկ հետազոտությունն իրենից ներկայացնում է էտապային վիզուալիզացիայի հնարավորություն ստեղծող հետազոտություն՝ բերանի խոռոչից մինչև տասներկումատնյա աղիքի հատվածը: 

Երեխաների մոտ իրականացվող էնդոսկոպիկ հետազոտությունների կարևորության և ցուցումների շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանի հետ:

Ըստ մասնագետի՝ երեխաների պարագայում էնդոսկոպիա պետք է իրականացնել մանկաբույժի կամ նեղ մասնագետի ցուցումով՝ որոշակի պրոցեսներից ու գանգատներից ելնելով: Դրանք են` էպիգաստրալ շրջանի երկարատև ցավերը, կրկնվող բնույթի փսխումները, սննդից հրաժարվելը, քաշի անբացատրելի կորուստը, կլման ակտի դժվարությունները և այլն:

«Որպես նեղ մասնագետ նշեմ, որ ստամոքսի էտապային վիզուալիզացիան կարևոր է, քանի որ դա միակ հետազոտությունն է, որը ցույց է տալիս ներխոռոչային վիճակը ստամոքսում, տասներկումատնյա աղիքում և ստամոքսաղիքային տրակտի մյուս օրգաններում: Ինչպես նաև կարևոր է էնդոսկոպիայի ընթացքում բիոպսիայի իրականացումը, որն օգնում է ճշգրիտ պատկեր ստանալ և թիրախային բուժում իրականացնել»,-նշեց մասնագետը:

Տարեկան քանի՞ երեխա է անցնում էնդոսկոպիկ հետազոտություն, ո՞ր տարիքից է ցուցված այս հետազոտությունը, դիմելիության ի՞նչ վիճակագրություն կա: Այս պահին ի՞նչ նորարարություն և հագեցվածություն ունի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի համապատասխան բաժինը և ի՞նչ հնարավորություններ է տալիս արդիականացումը:

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում