ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և  Արաքսիա Սվաջյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանում կրթական լայնածավալ բարեփոխումների շրջանակում ETF-ի հետ համագործակցությունը և հայտնել այն տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամություն:  

Հանդիպման առանցքում Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրն էր (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership (SER)): Ծրագիրը եռամյա է՝ 2024-2026 թվականների համար, մեկնարկել է 2024 թվականի մայիսից: ETF-ի և ազգային փորձագետների կողմից մշակվել է կրթական բարեփոխումների ընթացքի գնահատման զեկույց՝ համաձայն RED (կրթության արագ ախտորոշման) մեթոդաբանության: 

Ըստ աղբյուրի՝ գործընկերներն ընդգծել են, որ SER ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն:

Առանցքային ոլորտներն են՝ կրթական ոլորտի վերլուծություններն ու տվյալների հիման վրա որոշումների ընդունումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը, դպրոցների  օպտիմալացումը, ոլորտային և բյուջետային պլանավորումը, ինչպես նաև ոլորտի արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը։

Նախարարը շեշտել է, որ հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ դրանցից բխող հետագա քայլերը՝ հատկապես հաշվի առնելով, որ այժմ ընթացքի մեջ է կրթության ռազմավարության միջանկյալ գնահատման փուլը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում