Քաղաքականություն

Հայաստանը հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ տրանսպորտային նախագծերն ի զորու են խթանել խաղաղությունը, կայունությունը և աճը. ԱԳՆ գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ տրանսպորտային նախագծերն ի զորու են խթանել խաղաղությունը, կայունությունը և աճը. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն Աբու Դաբիում հունվարի 28-ին մասնակցել և ելույթ է ունեցել «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում կայացած «Hinterland to High Streets: Connectivity, Commerce and Communities» խորագրով քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր խոսքում անդրադարձել է առևտրի և տրանսպորտի վրա տարածաշրջանային ճգնաժամերի ազդեցության հաղթահարման կարևորությանը՝ մատնանշելով հակամարտությունների բացասական ազդեցությունը տարածաշրջանների ենթակառուցվածքների և տնտեսությունների վրա: 

Նա նաև ընդգծել է, որ անվտանգ տրանսպորտային ուղիների ապահովումը և ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը առանցքային դեր են խաղում տարածաշրջանային խաղաղության և կայունության համատեքստում:

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը, տասնամյակներ շարունակ առերեսվելով և դիմակայելով աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերներին, հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ տարածաշրջանային համագործակցությունը և տրանսպորտային նախագծերն ի զորու են հաղթահարել քաղաքական տարաձայնությունները և խթանել խաղաղությունը, կայունությունը և աճը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում