Քաղաքականություն

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության. Սեյրան Օհանյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իրատեսական չի համարում այսօրվա խաղաղության օրակարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարներին։

«Կարծում եմ, որ խաղաղության գնում են և ձգտում են բոլորը։ Ընդդիմությունն էլ է ձգտում։ Ես որպես նաև ոգով զինվորական միշտ ասել և այսօր էլ կրկնում եմ, որ ով կարող է ավելի շատ ուզել խաղաղություն, եթե ոչ այն մարմինը, որը առաջինն է տուժելու մարտական գործողություններից։ Ես նկատի ունեմ բանակը և զինվորականները։ Բայց, կարծում եմ, որ այսօրվա խաղաղության օրակարգը իրատեսական չէ և խաբկանք է հայ ժողովրդի համար»,- նշեց Օհանյանը։

Նա ընդգծեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավելի է խորացել, Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, իսկ ԼՂ հայերի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն:

«Խաղաղությունը ոչ իրատեսական է այն պատճառով, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հռետորաբանությամբ չի ձգտում խաղաղության, այլ ընդհակառակը՝ ձգտում է ճնշումներ գործադրել հայ ժողովրդի վրա»,- եզրափակեց Օհանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում