Երևան

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է երկարաժամկետ կտրվածքով Երևանի տրանսպորտային համակարգի ստեղծման ու զարգացման անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման հարցին, նշել է, որ մայրաքաղաքն այժմ և առաջիկա հինգ, տասնհինգ տարում պետք է ունենա տրանսպորտային համակարգ:

«Երևան քաղաքն ունեցել է տրանսպորտային համակարգ ժամանակին՝ մետրո, տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս: Այդ տրանսպորտային համակարգը մինչև վերջերս չի եղել: Ինչո՞ւ, որովհետև այդ տրանսպորտային համակարգի կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության, տնտեսական տևականության կամ տնտեսական հարատևության գաղափար և բանաձև չի դրվել»,- նկատեց Փաշինյանը:

Նրա դիտարկմամբ՝ այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր, իսկ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղերից տեղաշարժվել և դրա միակ  միջոցը տաքսիներն են: 

«Նախ ես խոստացել եմ, որ «ԳԱԶել»-ները դուրս կգան քաղաքից, և «ԳԱԶել»-ները դուրս են եկել քաղաքից: Այսօր «ԳԱԶել»-ները չկա քաղաքում, բայց այս տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, պետք է փոխվի: Հիմա էլ մետրոն ենք մաշեցնում, մինչև ե՞րբ պետք է մաշեցնենք: Դե տրամվայների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախկին իշխանությունների մասին եմ խոսում: Տրոլեյբուսների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախորդ իշխանության մասին եմ խոսում, բայց մենք ռազմավարական ենթակառուցվածք պե՞տք է ունենանք, թե՞ ոչ, թե՞ հիմա էլ բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք հինգ տարում կմաշենք, դրանից հետո ինչ կլինի, կլինի: Սա՞ է մեր տրամաբանությունը: Ես համաձայն չեմ այս տրամաբանությանը, ես համաձայն եմ  այն տրամաբանությանը, որ պետք է քաղաքն երկարաժամկետում ունենա տրանսպորտային համակարգ»,- ընդգծել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում