Եվրոպա

ՀՀ վարչապետն ու շվեյցարահայ գործարարը քննարկել են Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու շվեյցարահայ գործարարը քննարկել են  Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր

Դավոս այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնությանը։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման և ոլորտի գրավչության ավելացման տեսանկյունից։ 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ծրագրի իրագործումը կնպաստի հյուրընկալության կառավարման ոլորտում կրթության որակի բարձրացմանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում։ 

Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Նա ներկայացրել է ընթացիկ ծրագրերի մանրամասները և խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում