Զելենսկին հնարավոր է համարում Պուտինի հետ բանակցությունները՝ Ուկրաինայի անվտանգության ապահովման դեպքում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ կլինի Ռուսաստանի հետ բանակցությունների, եթե դրանք ընթանան «ուժեղ դիրքերից»։ Դրա համար Ուկրաինան պետք է ԱՄՆ-ից ստանա անվտանգության անհրաժեշտ երաշխիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Bloomberg-ին տված հարցազրույցում։ 

«Եթե (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփը կարողանա մեզ երաշխավորել Ուկրաինայի համար այդ ուժեղ և անշրջելի անվտանգությունը, ապա մենք կշարժվենք դիվանագիտական ​​ճանապարհով։ Ես հասկանում եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է դիվանագիտական ​​ճանապարհով ավարտել այս պատերազմը, դա ուղղակի անհնար է», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ խաղաղության շուրջ բանակցությունների մեկնարկի արդար պայմանը կլինի ռուսական զորքերի դուրսբերումը առնվազն մինչև 2022 թվականի փետրվարի 24-ին լայնածավալ հարձակման մեկնարկը գոյություն ունեցող գիծը։ 

Զելենսկին նաև նշել է, որ հնարավոր բանակցություններում Ուկրաինան պետք է գործի Միացյալ Նահանգների և այլ դաշնակիցների հետ, ինչպես նաև ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը պետք է լինի «Թրամփի հաղթանակը, ոչ թե Պուտինի»։ 

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ խաղաղության շուրջ հնարավոր համաձայնագրերը Պուտինին հնարավորություն տան որոշ ժամանակ անց վերսկսել ագրեսիան։

Ավելի վաղ Զելենսկին հանդես էր եկել Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու օգտին, մասնավորապես՝ արևմտյան երկրներից՝ որպես հակամարտության չվերսկսման երաշխիք։ 

Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին կոչ է արել «գործարք կնքել» և վերջ տալ պատերազմին։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը հրաժարվի, ապա ԱՄՆ-ն նոր տուրքեր ու պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի նկատմամբ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին