Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

2 րոպեի ընթերցում

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ բարձր մաքսատուրքեր և լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջ չդնի Ուկրաինայում ընթացող պատերազմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։ 

Նա շեշտել է, որ չի ցանկանում վնասել Ռուսաստանին, քանի որ սիրում է ռուս ժողովրդին և միշտ լավ հարաբերություններ է ունեցել նախագահ Պուտինի հետ։ 

«Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Համաշխարհային երկրորդ պատերազմում՝ այդ գործընթացում ունենալով գրեթե 60 000 000 զոհ», - գրել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ Թրամփը շեշտել է, որ հակամարտությունն ավարտելու ուղղությամբ իր ջանքերով մեծ լավություն է անում Ռուսաստանին և նրա նախագահին։ 

«Ես պատրաստվում եմ շատ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունն անկում է ապրում, և նախագահ Պուտինին և վերջ դնել այս անհեթեթ պատերազմին։ Ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու։ Եթե մենք շուտով «գործարք» չկնքենք, ապա ես այլ տարբերակ չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգներին և այլ մասնակից երկրներին վաճառվող բոլոր ապրանքների նկատմամբ», - գրել է Թրամփը՝ կրկնելով, որ պատերազմը չէր սկսվի, եթե այդ ժամանակ ինքը լիներ նախագահ։

«Մենք դա կարող ենք անել հեշտ ճանապարհով կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավ է։ Ժամանակն է գործարք կնքելու։ Այլևս ոչ մի զոհ չպետք է լինի», - եզրափակել է Թրամփը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում