Մենք խաղաղություն չենք խնդրում, այլ առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունը խաղաղություն չի խնդրում, այլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգային բոլոր հարցերին առաջարկում է խաղաղ լուծումներ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգային բոլոր հարցերին Հայաստանն առաջարկել է լուծումներ։ Օրինակներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման է, և Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը, որը տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականն է։ Բացի դրանից, լուծումներ ենք առաջարկում բոլոր հարցերի՝ և խաղաղության պայմանագրի, և սահմանազատման, և մնացած այլ հարցերի վերաբերյալ։  Մենք շարժվում ենք այս ուղղությամբ։ Խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Գրիգորյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերի մասին հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը  դրանց վերաբերյալ առաջարկություններ արդեն ուղարկել է և սպասում է Բաքվի արձագանքին։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան