Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 22-ին անցկացվել է վերապատրաստման դասընթաց-աշխատաժողով «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, աշխատաժողովի նպատակն էր զարգացնել և ամրապնդել աշխատակազմի կարողությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների (Rule 9 submissions) ներկայացման տեսանկյունից։ 

Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ 

Ըստ աղբյուրի՝ վերջինս ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների ներկայացմանն առնվող հարցերի քննարկումն արդիական է՝ հաշվի առնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորած դրական պրակտիկան այս հարցում, ինչպես նաև դրա շարունակականությունն ապահովելու կարևորությունն ու հանձնառությունը։

Բացման խոսքով է հանդես եկել նաև «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն։ 

Նշվում է, որ դասընթացը վարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ներկայացուցիչ Նիկիտա Կոլոմիեցը: 

Մասնակիցներին, ի թիվս այլնի, ներկայացվել է ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացը, Հայաստանի փորձը, Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը վճիռների կատարման գործընթացում։ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։ 

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի կողմից՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին