Եվրոպա

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի տարածած ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։

Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն ու գիտելիքներն աներկբա վճռականությամբ ներդրել է ի բարօրություն Մոնակոյի Իշխանապետության և իր ժողովրդի։

Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում Հայաստանին վերաբերող հարցերում նրա շարունակական ուշադրությունը և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունն ինչպես Մոնակոյում, այնպես էլ Ֆրանսիայում իր ծավալած գործունեության ընթացքում։

Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ, իսկ հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին մաղթում տոկունություն և ոգու ամրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում