Հայաստան

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում