Բայդենը ևս 2500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը երեք օրից հեռանալու է պաշտոնից, հայտարարել է, որ մեղմացրել է թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված գրեթե 2500 մարդկանց պատիժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ արդեն ավելի շատ անհատական ​​մեղմացումներ և ներումներ է շնորհել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ։

Ըստ հայտարարության՝ հունվարի 17-ի մեղմացումներից օգտվում են այն անձինք, որոնք «անհամաչափ երկար պատիժներ են կրում՝ համեմատած այն պատիժների հետ, որոնք նրանք այսօր կստանային ներկայիս օրենքի, քաղաքականության և գործելակերպի համաձայն»։ 

2023 թ. դեկտեմբերին Բայդենը մեղմացրել էր դաշնային մակարդակով մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժները՝ մահապատիժը փոխելով ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման իրավունքի։ Նա նաև ներում էր շնորհել ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 բանտարկյալների և մեղմացրել էր երկար ազատազրկման դատապարտված 1500 բանտարկյալների պատիժները։

Ջո Բայդենը նաև ներում է շնորհել իր որդի Հանթեր Բայդենին, որն իրեն մեղավոր էր ճանաչել հարկային խախտումների համար և դատապարտվել էր զենքի հետ կապված մեղադրանքներով։ Բայդենի այս քայլը մեծ քննադատության է արժանացել։ 

Reuters գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահներն իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտին սովորաբար մի շարք ներումներ են շնորհում։ 

Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ կմեղմացնի իր աջակիցներից մի քանիսի պատիժները, որոնք 2021 թ. հունվարի 6-ին հարձակվել էին Կապիտոլիումի վրա՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը հաստատի 2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։ 

Հայերեն Русский

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին