Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է ՀՀ պաշտպանական կարողությունների մեծացմանը. նախարար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան և հայ–ֆրանսիական համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասաց 2024–ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով նախորդ տարի իր կողմից Վաշինգտոն և Ֆրանսիա կատարած այցերի վերաբերյալ հարցին:
«Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է Հայաստանի պաշտպանական կարողությունների մեծացմանը: ԱՄՆ–ն աջակցում է մեր զինված ուժերի կերպափոխմանը որպես խորհրդատու ու աջակից: Նույնը կարող եմ ասել նաև Ֆրանսիայի մասին: Մեր համագործակցության ընթացիկ վիճակից կարող եմ միայն գոհունակություն հայտնել: Այն հնարավորությունները, որ մեզ ընձեռում են, կարևոր են մեր բանակի ինստիտուցիոնալ բարեփոխման և նոր կառուցակարգերի ստեղծման համար»,–ասաց Պապիկյանը:
Նա ընդգծեց, որ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրումը ԶՈՒ–ում ունի առանցքային նշանակություն: Առաջիկա անելիքներն ուղղված են լինելու պրոֆեսիոնալ սերժանտական համակարգն ավելի ամրացնելու ԶՈՒ–ում: