Քաղաքականություն

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու ԻԻՀ Մեջլիսի պատվիրակությունն անդրադարձել են խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու ԻԻՀ Մեջլիսի պատվիրակությունն անդրադարձել են խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաեւ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաեւ խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում