Արդարադատության նախարարությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մի շարք գործընթացներ, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթի հաղթահարմանը, արդեն իսկ իրականացվել են։ Սակայն, հաշվի առնելով դրանց օպերատիվ բնույթը, այս պահին դրանք մանրամասնելը նպատակահարմար չէ։ Նշեմ միայն, որ նախորդ տարվա ընթացքում քրեական ենթամշակույթի հետ կապված արարքների համար հարուցվել է երեք քրեական վարույթ»,- ասաց Գալյանը։