Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը վստահ է, որ Նյու Դելիի և Վաշինգտոնի հարաբերությունները կզարգանան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

«Մենք իրականում շատ ուժեղ աճ ենք տեսել Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների տարբեր ոլորտներում: Հիմնվելով այս փորձի և նախագահ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի սերտ փոխգործակցության վրա՝ մենք վստահ ենք, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ», - նշել է նա Իսպանիա կատարած այցի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսում։

Ջայշանքարը հիշեցրել է, որ ինքը ներկայացնելու է Հնդկաստանի կառավարությունը Թրամփի երդմնակալության արարողությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում