Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Մարտին Զոնեբորնը Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ու բացահայտ ստի վրա հիմնված է համարում։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի եվրապատգամավորը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ ու սպառնալից հայտարարություններին Հայաստանի հասցեին, նշել է, որ Ալիևի նպատակն է ոչնչացնել ազատությունն ու ժողովրդավարությունը, սակայն նա այդ գործում չպետք է հաջողություն ունենա։ 

«Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունը, ինչպես միշտ, հիմնված է բացահայտ ստի և անամոթ քարոզչության վրա։ Որպես իրական ֆաշիստ՝ Ալիևի նպատակն է ոչնչացնել ազատությունն ու ժողովրդավարությունը։ Նա դա արեց Արցախում, հիմա էլ սպառնում է Հայաստանին։ Նա չպետք է հաջողի», - ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը։ 

 

 

Հայերեն العربية English Français Русский

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում

Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում

Ձորագյուղում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով