ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: