Մարզեր

Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել

1 րոպեի ընթերցում

Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարարերի բազմակի հաղթող, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը հերթական ռեկորդն է սահմանել՝ ցուցադրելով արտասովոր նոր  գործողություն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատը 120 կիլոգրամանոց ծանրաձողը պարաններով կապած ու դաստակներին հագցրած վիճակում տեղից պոկել ու բարձրացրել է մինչև գոտկատեղ, ապա նույն դիրքում անշարժ պահել այնքան ժամանակ, մինչև որ հասցրել է պատռել իր ձեռքի ափերում պահած 1 տուփ խաղաղթղթերը։

Ռեկորդը գրանցել է «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը։ 

Վարազդատ Հակոբյանի հավաստմամբ՝ ինքը հիմա պատրաստվում է սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ ձեռքերով տեղաշարժելով 200 տոննա կշռող վագոնների շարասյուն։ Ռեկորդը մարզիկը նվիրելու է Գեղարքունիքի մարզին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում