Միրզոյանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցից։ Հունվարի 8-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց, որ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու պատրաստակամություն մենք և թուրքական կողմը մշտապես հայտնել ենք։ Ցավոք, սա նաև փաստ է հրապարակային, որ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ»,- նշեց Միրզոյանը։

Նախարարի համոզմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող էր դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ 

«Իմ ընկալմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը, շատ ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողեր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Այսպիսի ընկալում Թուրքիայում դեռ չկա։ Պետք է շարունակենք երկխոսությունը և՛ նախարարների մակարդակով, և՛ հատուկ բանագնացների մակարդակով, հնարավորության դեպքում՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով»,- ասեց Միրզոյանը։

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում