Քաղաքականություն

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի  նախագահ Վահագն Խաչատուրյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ընդգծելով երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նախագահին փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա արդյունավետ իրականացմանն ու հետագա զարգացման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում