Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Հրիստիան Միցկոսկիին՝ Անկախության օրվա առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առիթով։

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ոլորտային համագործակցության ընդլայնումն ու միջմարդկային կապերի սերտացումը՝ ի բարօրություն մեր երկու երկրների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր զարկ հաղորդել մեր համագործակցությանը թե՛ երկկողմ և բազմակողմ հարթակներում, թե՛ Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացման համատեքստում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում