Քաղաքականություն

Երևանի ավագանին 4 նոր անդամ ունի

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին 4 նոր անդամ ունի

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը, Նատալիա Սինորյանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն իրենց դիմումների համաձայն դադարեցրել են ավագանու անդամի լիազորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հուլիսի 27-ի արձանագրությունից, դադարեցված մանդատների փոխարեն Երևանի ավագանու անդամներ են դարձել համապատասխան ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուները։ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակից ավագանու անդամի մանդատներ են ստացել Գոհար Սաֆարյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արթուր Մայիլյանը, իսկ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից՝ Կարապետ Վարդանյանը»,-ասաց նա։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում