Քաղաքականություն

Հայաստանը ԵՄ-ի հետ առաջիկա ամիսներին նախատեսում է ստորագրել գործընկերության նոր օրակարգ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵՄ-ի հետ առաջիկա ամիսներին նախատեսում է ստորագրել գործընկերության նոր օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Եվրոպական Միության հետ առաջիկա ամիսներին նախատեսում է ստորագրել գործընկերության նոր օրակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Եվրոպական Միության հետ շարունակում ենք քննարկել, և հուսով եմ՝ առաջիկա ամիսներին կստորագրենք գործընկերության նոր օրակարգը։ Կարծում եմ, որ սա ևս մի ընդգրկուն փաստաթուղթ է»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի Եվրոպական Միության հետ ձեռքբերվեց պայմանավորվածություն և մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։

«Սա կարևոր առաջընթաց էր»,- նշեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում