Թուրքիա

Թուրքիան դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կկառուցի

1 րոպեի ընթերցում

Թուրքիան դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կկառուցի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կառուցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի՝ Ռիզե քաղաքում թուրքական իշխող կուսակցության համագումարում արված հայտարարությունը:

Նշվում է, որ Սամսուն-Տրապիզոն-Սարպի արագընթաց երկաթուղու նախագիծը երկաթուղային հաղորդակցություն կապահովի Անկարայի, երկրի սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի միջև:

«Մենք արագընթաց երկաթուղով իրար ենք կապում Տրապիզոն, Ռիզե և Արդվին քաղաքները։ Այսպիսով, Ռիզեն առաջին անգամ երկաթուղի կունենա, ես դա ասում եմ՝ նայելով տրանսպորտի նախարարի աչքերին», - ասել է Էրդողանը։

Այս նախագծի իրականացումից հետո Օրդու, Գիրեսուն, Տրապիզոն, Ռիզե և Արդվին քաղաքները միմյանց կմիանան Սամսունից մեկնարկող արագընթաց երկաթգծով, որի շինարարությունը նախատեսվում է սկսել մոտ ժամանակներում:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում