Վրաստան

Ռուսաստանը պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմանն այն չափով, որքանով պատրաստ են Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարվա արդյունքների ամփոփման վերաբերյալ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին։

Վրաստանը 2008 թվականի սեպտեմբերի 2-ին խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական ​​հարաբերությունները խզելիս Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կպահպանի հյուպատոսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ 2009 թվականի մարտից Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործում է Ռուսաստանի Դաշնության շահերի բաժանմունքը, որտեղ աշխատում է Ռուսաստանի դիվանագիտական ​​և տեխնիկական անձնակազմը: Մոսկվայում, նույնպես Շվեյցարիայի դեսպանատանը կից, ստեղծված է Վրաստանի շահերի բաժանմունք:    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում